Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

MasterNews

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆի խոսքերը մեջբերել է իրանական mehrnews կայքը:

«Մտադիր եմ մեկնել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են», — ասել է Զարիֆը:

Զարիֆը նաև նշել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ:

«Երեկ երեկոյան ես լավ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուչօղլուի հետ: Մտադիր եմ այցելել երկրներ, որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնենք ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատենք», — հավելել է նա:

Թողնել պատասխան

Next Post

Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրել է. ՀՀ ազգային ժողով զրահաբաճկոնով և «զարմանալիորեն» առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը, որն Արցախյան առաջին պատերազմում չի զորակոչվել՝ թաքնվելով […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram