Օրենքի նոր փոփոխություններ՝ գազաբալոնով աշխատող տրանսպորտային միջոցների համար

MasterNews

Խորհրդարանում այսօր քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մանրամասնեց, որ նախագծով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային միջոցների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին:

Նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ հայտնեց, որ թեպետ այս նախագծով որոշակի անհարմարություն է պատճառվում վարորդներին, բայց դա արվում է նրանց կյանքի և առողջության անվտանգության համար:

 

http://Mamul.am

 

Թողնել պատասխան

Next Post

Սյունիքում ականի պայթյունից վիրավորում է ստացել 2 փրկարար

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում հունվարի 19-ին ժամը 12:20-ի սահմաններում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram