Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն

MasterNews

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված զինծառայողներից 2-ի աճյունները գտնվել են Ջաբրայիլում: Նրանց մարմիններն անճանաչելի են և նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու ինքնությունը: Որոտանի հատվածում հայտնաբերված զինծառայողի՝ Արսեն Մամիկոնյանի ինքնությունը ճանաչել է որոնողական խմբի ուղեկցողը: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների ընթացքում առայսօր հայտնաբերվել են 1238 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը։

 

 

Թողնել պատասխան

Next Post

41-ամյա տղամարդը կալանավորվել է՝ զինծառայողի բուժման, գերությունից ազատելու պատրվակով գումար հափշտակելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram