Մեղրիի միջանցքը Լաչինի միջանցքի դիմաց. Լավրովի պատասխանը

MasterNews

Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու են հայ պաշտոնյաներն այցելում Ղարաբաղ «առանց Բաքվի թույլտվության, եւ որն է այդ առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումը»:

«Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, արձանագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի կապը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի միջով, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի մերժել: Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որեւէ մեկի կողմից չի մերժվել: Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարեւանների համաձայնության առարկա է հանդիսանում։ Ճիշտ այդպես հուսալի և մշտական կապ կհաստատվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ: Դա ամրագրվել է եռակողմ հայտարարության մեջ: Եթե մենք համաձայն ենք (իսկ բոլորը դրանում համաձայն են), որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջեւ կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչընդոտելու պատճառներ»,- ասել է Լավրովը:

Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացում, ինչը որեւէ բացասական արձագանք չի ստանում Ադրբեջանի կողմից, և, Լավրովը նշում է՝ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ:

Թողնել պատասխան

Next Post

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարար նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram