Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

MasterNews

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարար նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից:

Թողնել պատասխան

Next Post

Արսեն Թորոսյանը կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ Արսեն Թորոսյանը պաշտոնավարումը շարունակելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը: «Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram