18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել՝ հարաբերությունները կարգավորելու առաջարկով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «շատ լավ» նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Անկարայի և Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ:

«2 օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ստացանք Մակրոնից, որում արտահայտված է հարաբերությունները զարգացնելու, մեր նախագահի հետ հանդիպելու նրա ցանկությունը։ Նա նույնիսկ ողջյունի խոսքը գրել է թուրքերենով՝ «Սիրելի Թայիփ»»,-Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է Sabah թերթը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը դրական է արձագանքել ֆրանսիացի գործընկերոջ նամակին։
«Մեր նախագահն ասել է. «հաճույքով կհանդիպենք»: Առաջին հերթին խոսքը տեսակոնֆերանսի և հեռախոսային բանակցությունների մասին է»,-հավելել է թուրք նախարարը։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով