Հարավային Կորեայի Գերագույն դատարանը հաստատեց նախկին նախագահ Պակ Կին Հեի 20-ամյա բանտարկության պատիժը

MasterNews

Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք է 20 տարի բանտում անցկացնի կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է KBS հեռուստառադիոընկերությունը: Ընդհանուր առմամբ նախկին նախագահն ստիպված կլինի բանտում անցկացնել 22 տարի, ներառյալ երկու տարին 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացին անօրինական միջամտության համար, երբ նա աջակցություն է ցույց տվել Սեուլում այդ ժամանակ կառավարող կուսակցության թեկնածուներին:

Պակ Կին Հեն պաշտոնազրկման է ենթարկվել 2017 թվականի մարտին: 2018 թվականի հուլիսին առաջին ատյանի դատարանը նախկին նախագահին դատապարտել է 15 տարվա ազատազրկման կաշառակերության եւ եւս հինգ տարվա՝իշխանության չարաշահման համար: Նրան նաեւ տուգանել են 18 միլիարդ վոնով (16 միլիոն դոլարով): Այնուհետեւ վերաքննիչ դատարանը բանտարկության ժամկետն ավելացրել է մինչեւ 30 տարի: Հետագայում դատավճիռը վերանայել են մի քանի անգամ՝ նախկին նախագահից հանելով մեղադրանքների մի մասը: Գերագույն դատարանը վերջակետ Է դրել Պակ Կին Հեի գործում, քանի որ նրա վճիռը վերջնական է եւ եթակա չէ հետագա գանգատարկման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram