Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում ալբոմների վաճառքների գծով

MasterNews

ԱՄՆ-ում Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը նրա ամենավաճառվող հինգերորդ ալբոմն դարձել տարվա արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

«Գրեմմի»-ի տասնակի մրցանակակիրը 2021-ն սկսել Է շատ լուրջ ձեռքբերմամբ՝ սահմանելով հերթական ռեկորդը:

Նա դարձել Է առաջին արտիստուհին, որին հաջողվել Է հինգ ալբոմ թողարկել, որոնք բեսթսելլերներ են ճանաչվել տարվա արդյունքներով:

Անցնող տարում երգչուհին իր երկրպագուներին ուրախացրել Է նույնիսկ երկու սկավառակներով՝ հուլիսի վերջին՝ «Folklore»-ը եւ դեկտեմբերի սկզբին՝ անսպասելի «Evermore»-ը:

Միացյալ Նահանգներում 2020 թվականին վաճառվել Է նրա ստուդիական ութերորդ ալբոմի՝ «Folklore»-ի 1,276 մլն օրինակ:

Ավելի վաղ տարվա նրա ամենավաճառվող ալբոմներն են դարձել “Fearless” –ը (2009 թ.), “1989”-ը (2014 թ.), “Reputation” (2017 թ.) եւ “Lover”-ը (2019 թ.):

Նախորդ ռեկորդը պատկանում Է Ադելին՝ նրա “25” (2016 եւ 2015 թվականներին) եւ “21” ( 2012 եւ 2011 թվականներին) ալբոմներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը հաստատեց նախկին նախագահ Պակ Կին Հեի 20-ամյա բանտարկության պատիժը

Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք է 20 […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram