Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Շուշիից հայկական դիրքերից մեկի ուղղությամբ կրակոցների մասին

MasterNews

Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը:

Հարցին` արդյոք ճիշտ են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, Կրուչինինը պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք»:

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Նշվում է, որ մեկ զինծառայող վիրավորվել է, նա վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ը փորձում է տեղեկության իսկությունը ճշտել Արցախի Պաշտպանության բանակից:

Թողնել պատասխան

Next Post

Թրամփին մեղադրել են ԱՄՆ-ի դեմ ծանր հանցագործություն կատարելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան պետության դեմ առանձնապես ծանր հանցագործություն է իրականացրել, հրահրելով իր կողմնակիցներին գրոհել Կապիտոլիումը։ Այս մասին հայտարարվել է այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram