Թրամփին մեղադրել են ԱՄՆ-ի դեմ ծանր հանցագործություն կատարելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան պետության դեմ առանձնապես ծանր հանցագործություն է իրականացրել, հրահրելով իր կողմնակիցներին գրոհել Կապիտոլիումը։ Այս մասին հայտարարվել է այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որտեղ քննարկումներ են լինելու՝ Թրամփին կրկնակի իմփիչմենտի ենթարկելու հետ կապված։

Ըստ իմփիչմենտ հայտարարելու հետ կապված նյութերի, Թրամփը պետք է թողնի պաշտոնը, չնայած, որ նրան մնացել է պաշտոնավարման մի շաբաթից մի փոքր ավելի ժամանակ։ Այդուհանդերձ, իմփիչմենտի փաստաթղթում ասվում է․

«Փաստերը վկայում են այն մասին, որ նա չի կարող մնալ այդ պաշտոնում ոչ մի օր ավել», քանի որ իրական վտանգ է ներկայացնում ամերիկյան դեմոկրատիայի եւ Սահմանադրության հանդեպ։