Զոհված 7 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Ֆիզուլու, Ջաբրայիլի և Արցախ-Սյունիքի մարզի հատվածներում

MasterNews

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում»,-հայտնեց Թադևոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում զինծառայող է մահացել հիվանդության հետևանքով

Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: «Արմենպրես»-ի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram