Արցախում զինծառայող է մահացել հիվանդության հետևանքով

MasterNews

Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Next Post

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում: «Ես […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram