ԵԽԽՎ նախկին պատգամավորն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

MasterNews

Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է La Repubblica-ն՝ նշելով, որ նման վճիռ է կայացրել Միլանի դատարանը:

Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը 2016 թ. փետրվարին քրեական գործ էին հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան էր փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել էր Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:

Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ուներ երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը կասեցվել է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական նախաքննությունը կասեցվել է: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԱԱԾ նախկին տնօրենի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram