Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը

MasterNews

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպումն ընթանում է Կրեմլում:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

Թողնել պատասխան

Next Post

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը Մոսկվայում ստորագրել են ԼՂ զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություն

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram