Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները

MasterNews

Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր:

«Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- մանրամասնեց Թադևոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աշխարհը կանգնած է նոր միջուկային առճակատման եզրին

Ներկայումս կրկին աշխարհում իրատեսական է դարձել միջուկային առճակատման վտանգը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի առաջին նիստի 75-ամյակին նվիրված […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram