Ջաբրայիլի դիրքերում 3 հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

MasterNews

Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճապոնիայի երկու պրեֆեկտուրաներում կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն

Կորոնավիրուսի տարածման պատճառով Ճապոնիայի Միյաձակի և Գիֆու պրեֆեկտուրաներն իրենց տարածքում հայտարարել են արտակարգ դրություն։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակի պրեֆեկտուրայում […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram