Կորոնավիրուսի տարածման պատճառով Ճապոնիայի Միյաձակի և Գիֆու պրեֆեկտուրաներն իրենց տարածքում հայտարարել են արտակարգ դրություն։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակի պրեֆեկտուրայում կորոնավիրուսով վարակակիրների թվի աճի պատճառով հունվարի 9-ից հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Դեկտեմբերի 8-ին այստեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 105 նոր դեպք։
«Այժմ պրեֆեկտուրայի բոլոր շրջաններում վարակն արագ տարածվում է։ Մենք կանգնած ենք պատմական ճգնաժամի առջև»,-նշում են Միյաձակիի իշխանությունները։