20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ-ում բժիշկը մահացել է #Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո

Ամերիկացի բժիշկ Գրեգորի Մայքլը մահացել է Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց 16 օր անց, հաղորդում է Daily Mail-ը:
56-ամյա տղամարդու մահվան մասին պատմել է նրա կինը։ Կնոջ խոսքով՝ Մայքլը պատվաստվել է դեկտեմբերի 18-ին, և «նրա մահը 100%-ով կապված է եղել պատվաստանյութի հետ», քանի որ այլ բացատրություն չկա:
Բժշկական հետազոտության ժամանակ տղամարդու մոտ ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել, նա չի ծխել և չի չարաշահել ալկոհոլը:
Պատվաստումից 3 օր անց բժիշկները ձեռքերին և ոտքերին կարմիր բծեր են նկատել, հետազոտության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է թրոմբոցիտների սուր պակաս:
Բժիշկները հիվանդի մոտ ախտորոշել են իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա՝ հիվանդություն, որը բնութագրվում է արյան մեջ թրոմբոցիտների քանակի նվազումով։
Հունվարի 3-ին Գրեգորի Մայքլը մահացել է ուղեղի արյունազեղումից։

 

http://Mamul.am

error

Կիսվեք լուրերով