Հադրութի Թութակներ տեղամասից դեպի Խծաբերդ հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն

MasterNews

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանի մարտական գործողությունների Թութակներ տեղամասից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված զինվորների մոտ պահպանված զինվորական գրքույկների միջոցով պարզվել է նաև նրանց ինքնությունը: Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1194 աճյուն: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Ասկերանի վերին ենթաշրջանի հատվածներում»,- մանրամասնեց Թադևոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանցիները կարող են այցելել Հայաստան՝ առանց մուտքի վիզայի

ՀՀ ԱԳ նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram