Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

MasterNews

Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանq ցանկանում են տեղեկանալ, թե որտե՞ղ են ծառայությունն իրականացնելու իրենց երեխաները:

Ակցիային մասնակցող ծնողները դեմ են, որ իրենց երեխաները ծառայության մեկնեն Արցախի Հանրապետություն և խոչընդոտում են զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենաների տեղաշարժը: Նրանք միաժամանակ նշում են, որ իրենց երեխաները չեն խուսափում ծառայությունից:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւր են տեղափոխում զինծառայողներին, Ռազմական ոստիկանության սպան նշեց, որ զինծառայողներին տանում են իրենց ծառայության վայրերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կարանտինը երկարաձգելու նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ

Հայաստանում կարանտինի երկարաձգումը հնարավորություն կտա պահպանել առկա կարգավորումները` շարունակելով դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, այս նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram