ՀՀ ԱԳ նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։ Ըստ այդմ` Ադրբեջանի քաղաքացիները կարող են նաեւ Հայաստան գալ՝ առանց մուտքի վիզայի: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությունը նոր չէ, սակայն ավելի ուշ կներկայացնի, թե ինչ սկզբունքով են քաղաքացիները մուտք գործելու մի երկիր, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ: