Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է news.am-ը:
«Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ»,- նշել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում: – Մակրոնը հայտարարել է [Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի] կայուն քաղաքական լուծում որոնելու իր վճռականության մասին նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո»: