ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

MasterNews

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մակրոնը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կայուն քաղաքական լուծում որոնելու իր վճռականության մասին

Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram