Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 47 653 մարդ։