Առաջիկա 5 օրերին հանրապետությունում եղանակային փոփոխություն չի սպասվում

MasterNews

Հայաստանում առաջիկա 5 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը»,- գրել է Սուրենյանը:

Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը Երևանում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

Հայաստանում կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 4-ամսյա կարանտինը մինչեւ հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram