Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք է ներմուծելու Իրանից

MasterNews

Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինել։

«Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», — ասել է իրանցի պաշտոնյան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը, նա նշել է, որ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար, և հավելել, որ հաջորդ փուլում երկիրը նույնպես Իրանից կներմուծի իրեն անհրաժեշտ հումք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վաղվանից փողոցն անցնելը Շուռնուխում դառնում է խնդիր. 12 տուն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից 12 տուն հունվարի 5-ից անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այսօր Գորիսի և Շուռնուխի համայնքապետերը զինվորականների հետ հանդիպել են գյուղի բնակիչներին ու […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram