Երևանի մետրոպոլիտենը տոնական օրերին աշխատելու է բնականոն ռեժիմով

MasterNews

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տոնական օրերին աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Սիրելի՛ քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ: Աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 23:00-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 աճյուն

Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram