Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքն է գրանցվել Ճապոնիայում, հայտնել է NHK հեռուստաալիքը: Դեկտեմբերի 19-ին ՀԱՀ-ից ժամանած 30-ամյա կնոջ մոտ անալիզները ցույց են տվել կորոնավիրուսի դրական արդյունք։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ԳՀԻ-ում իրականացված հետագա ուսումնասիրություններով՝ դա ՀԱՀ-ում տարածված մուտացված վիրուս է: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ևս 6 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ:
Այսպիսով, Ճապոնիայում 15 մարդ է վարակվել կորոնավիրուսի նոր շտամով։
Դեկտեմբերի կեսերին հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: