Ռուսաստանի աջակցությամբ Արցախի փրկարար ծառայությունը համալրվել է ժամանակակից տեխնիկայով

MasterNews

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև Արցախի ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը նյութատեխնիկական բազայի վերականգնման համար և պատասխանը չի ուշացել: Փրկարար ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխանող՝ «Կամազ և Ուրալ» մակնիշի հիմքով ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով և 1 ավտոկրունկով»,-հայտնել են Արցախի փրկարար ծառայությունից:

Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ խմբաքանակով շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԱԾ-ը հայտնաբերել ու առգրավել է գնդացիրներ ու այլ զենքեր

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար է մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram