Նիգերիայում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

MasterNews

Նիգերիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը վիրուսի մուտացիայի յուրահատուկ ձև է: Այս մասին հայտնել է տեղի eNCA հեռուստաալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգին։

«Խոսքը յուրահատուկ վիրուս-մուտանտի մասին է, որը նման չէ Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված տարբերակին»,- նշել է նա։ «Այնուամենայնիվ, Նիգերիայում հայտնաբերված շտամը կարող է որոշակի նմանություն ունենալ կորոնավիրուսի 501․V2 տարբերակի հետ, որը հայտնաբերվել է դեկտեմբերի 18-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում»։ Մասնագետի խոսքով՝ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի նոր շտամի առանձնահատկությունների մասին․ «Լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում»,- ընդգծել է Նկենգասոնգը:
Նիգերիայում կա կորոնավիրուսով վարակված 80 922 մարդ, մահացել է 1 236-ը։

http://Mamul.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ

Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram