Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

MasterNews

Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ 1 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել և բանակցության արդյունքում որոնումներ են իրականացվել նաև Մատաղիսի հատվածում: Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում: Արդեն իսկ 1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,-մանրամասնեց Թադևոսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շվեյցարական հիմնադրամը կֆինանսավորի «Հինգ երազողները և ձին» հայկական ֆիլմը

Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծի, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram