Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ

MasterNews

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք ունենք երեք խնդրահարույց ճանապարհ` Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,- ասաց Փարսյանը:

Համայնքապետը նշեց, որ կա այլընտրանքային ճանապարհ, որն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է:

«Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուջանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել»,- նշեց Գևորգ Փարսյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Որ երկրներ մուտքի թույլտվություն ունեն ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի պայմաններում

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները ողջ աշխարհում շարունակվում են։ Պարբերաբար կրկնվող լոքդաուններին զուգահեռ՝ որոշ երկրներ փոխում են տվյալ երկիր մուտքերի և ելքերի քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետությունը վերացրել է դեպի Հայաստան […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram