Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն. պարզաբանվել է Տիգրան Աբրահամյանին ձերբակալելու լուրը

MasterNews

Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն. պարզաբանվել է Տիգրան Աբրահամյանին ձերբակալելու լուրը Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի»,- նշեց Ջանոյանը:

«Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովն ու Զինավոր Մեղրյանը ձերբակալվել են, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին. «Եթե նրանք եղել են ակցիայի մասնակից, ապա նրանք բերվել են ոստիկանություն, վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ դեպքում անձը չի ձերբակալվում: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ և մարդիկ ազատ կարձակվեն»:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները և նրանց միացած ցուցարարները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Գիշերը՝ մառախուղին զինծառայողներով ավտոբուս են ուղարկում մեր կողմից չվերահսկվող միջանցքով»․ Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ ինչքան, ինչքան անպատասխանտու պիտի լինես, թքած ունենաս բանակիդ վրա, որ որոշես գիշերը ժամը 11-ին, մառախուղի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram