Սոցցանցերի հայկական տիրույթում Քիմ Քարդաշյանի կեղծ էջով փորձում են գումար կորզել

MasterNews

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ, զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ»,-ասված է տարածված հայտարարությունում:

Գործակալությունը հորդորում է չհավատալ նման գրառումների, չտարածել, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։

Գործակալությունը տեղեկացնում է, որ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարելի է եզրակացնել, որ խաբեություն է։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կազմել է ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ուղեցույց

 

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

ՀՀ կառավարությունը շտապօգնության մեքենաներ է նվիրաբերում Արցախին

ՀՀ կառավարությունը Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապօգնության մեքենա կնվիրաբերի Արցախին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: «ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram