Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 702 նոր դեպք, առողջացել է 1128 քաղաքացի

MasterNews

Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք, առողջացել է 1128 քաղաքացի, մահացել՝ 23-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 2743 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 575910-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156142 դեպք, որոնցից 136766-ն` առողջացած, 2714-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15999 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 663 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սոցցանցերի հայկական տիրույթում Քիմ Քարդաշյանի կեղծ էջով փորձում են գումար կորզել

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ, զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Քիմ Քարդաշյանի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram