ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կրկին պաշտոն է ստացել։ Նման որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։