Ֆրանսիայում տղամարդը սպանել է 3 ժանդարմի, ևս 1-ը վիրավորվել է, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազությանը:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Պյու-դե-Դոմ դեպարտամենտի Ամբեր կոմունայում։
Իրավապահները ժամանել էին ընտանեկան բռնության մասին հաղորդման պատճառով։ Երբ նրանք փորձել են օգնել կնոջը իջնել տանիքից, 48-ամյա տղամարդը կրակ է բացել, ապա հրկիզել տունը։
«Քանի որ տունն ամբողջությամբ այրվել է, հայտնի չէ՝ նա մահացել է, թե փախել»,- ասել է քաղաքապետը BFMTV հեռուստաալիքի եթերում: