Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում

MasterNews

Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընտանիքներին Տավուշի մարզում անհատույց կարգով առանձնատներ է առաջարկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանը:

«Հիմանդրամի առաջարկած առանձնատները Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում են: Անհատույց կարգով առաջարկվող տները մշտական բնակվելու համար են: Նախապատվությունը տրվում է այն բազմանդամ ընտանիքներին, որոնք կցանկանան զբաղվել նաև գյուղատնտեսությամբ: Առանձնատների հետ տրամադրվելու են նաև տնամերձ հողամասեր՝ մինչև 1000 քառակուսի մետր տարածքով: Հնարավորություն կա նաև դիմողներին ապահովել աշխատանքով՝ գյուղատնտեսության ոլորտում»,-մանրամասնեց Սավադյանը՝ հավելելով,որ Հադրութի Մոխրենես գյուղից 1 բազմանդամ ընտանիք դիմել է Տավուշի գյուղերից մեկում վերաբնակվելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆրանսիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա․ կա 3 զոհ

Ֆրանսիայում տղամարդը սպանել է 3 ժանդարմի, ևս 1-ը վիրավորվել է, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազությանը: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Պյու-դե-Դոմ դեպարտամենտի Ամբեր […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram