Որևէ մեկն իրավունք չունի մարդկանց հարկադրել մասնակացել կամ չմասնակցել քաղաքացիական ակցիաների

MasterNews

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն:

Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին:

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժին

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին ժամը 12։00-13։00-ն ընկած […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram