20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այդ ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները:

«Հորդորում ենք նշված բնակավայրերի բնակչությանը՝ չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին»,-ասված է հաղորդագրությունում:

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով