Հայտնաբերվել է 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի

MasterNews
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ՝ 61 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Video Player

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:

ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք, առողջացել է 1410 քաղաքացի, մահացել՝ 17-ը: Մեկ օրում կատարվել է 2404 թեստավորում: Թեստավորման ընդհանուր […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram