Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

MasterNews

Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք, առողջացել է 1410 քաղաքացի, մահացել՝ 17-ը:

Մեկ օրում կատարվել է 2404 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 570214-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

Հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն

Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն http://Lragir.am  
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram