Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք

MasterNews

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, չորանոց, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ։

Բլոկ-մոդուլային քաղաքն ամբողջությամբ համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և բաղադրիչներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գորիս-Տաթև ավտոճանապարհը փակ է. Սյունեցիները պահանջում են ազատ արձակել Առուշանյանին

Գորիս-Տաթև ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ։ Քաղաքացիները մեծ ավտոբուսներով շարունակում են արհեստական խցանում ստեղծել՝ փակելով երկրի հարավ տանող դարպասները։ Առավոտյան սյունեցիներն այս քայլով չէին թողնում […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram