Էս սահմանը ճանաչվել է 2010 թ. ընդունված օրենքով. Նիկոլ Փաշինյան

MasterNews

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչությանը պարզաբանումներ ներկայացրեց մարզի սահմանային խնդիրների վերաբերյալ։

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, դա Սյունիքը հանձնելու պորցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է։ Իրականում ուղիղ հակառակն է։ Խնդիրն այն է, որ երբ մենք սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ սահմանը մեր անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք։ Մեզ ասում են՝ բա ինչի՞ եք էդ սահմանին կանգնեցնում, ո՞վ է որոշել էդ սահմանը և ի՞նչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը։ Ուզում եմ ասել, որ այսպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին ԱԺ պատգամավոր, նախարար եղած ու ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք։ Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները, նույն մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին։ Եվ այդ օրենքով, օրինակ, Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև Ադրբեջանի հետ սահման»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ օրենքն ընդունած մարդիկ ասսօր ասում են, թե ինչո՞ւ է իշխանությունը ճանաչում այդ սահմանները։ «Բայց չէ՞ որ դուք եք ձեր ընդունած օրենքով օրենքի ուժ տվել դրան։ Բա էն ժամանակ ինչի՞ չեն ասել, որ՝ սա Արցախի Հանրապետության տարածք է»,- հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ այսօրվա աշխատանքներն արվում են Սյունիքի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ «Երաշխիքների մասին՝ հիմա երաշխավորվա՞ծ է անվտանգությունը։ Գիտեք ինչ, երաշխավորված է այնքանով, ինչքանով մեր անվտանգային համակարգը արդյունավետ է։ Շատ են ասում՝ բա Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չմիջամտեց։ Էլի նույն պատճառով, որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանը էս ա, Տեղ գյուղից էն կողմից Ադրբեջանի Հանրապետությունն է։ Այդ օրենքն ընդունել է 2010 թվականի խորհրդարանը, օրենքի նախագիծը ներկայարցրել է 2010 թվականին գործող կառավարությունը։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը և դուք եք նկարագրել էդ սահմանը։ Մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարանք միջամտություն անել։ Ես ստանում եմ բազմաթիվ հավաստիացումներ, և մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսեն մեր սահմանից ներս, էդ ժամանակ արդեն բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ ինչ վերաբերում է Արցախին, դա այլ հարց է։ Արցախի կոնֆիլիկտը միջազգայնորեն ճանաչված հարց է։ «Իրենք ասում են՝ փաստորեն, եթե մենք այդ սահմանով ենք կանգնում, ուրեմն Ղարաբաղի հարցը փակում ենք։ Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք։ Եթե էդ սահմանը ճանաչելն էսօր դավաճանություն է, 2010 թվականին առավել ևս դավաճանություն էր»,- նշեց նա։

 

http://lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից: «Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram