Գերեվարված 62 զինծառայողների ցանկն փոխանցվել է ԿԽՄԿ-ին. ՊՆ ղեկավարը՝ գերեվարվածների հարազատներին

MasterNews

Գերեվարված 62 զինծառայողների ցանկն փոխանցվել է ԿԽՄԿ-ին. ՊՆ ղեկավարը՝ գերեվարվածների հարազատներին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու համար և որ այս հարցում տարընթերցումներ չկան. ինչպես զինծառայողների հարազատների, այնպես էլ պաշտպանության նախարարության գլխավոր նպատակը մեկն է. օր առաջ ողջ և առողջ հայրենիք վերադարձնել գերության մեջ հայտնված մեր բոլոր զինծառայողներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայտնաբերվել է 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram