Հին Շենում շրջափակման մեջ հայտնված 72 շիրակցի կամավորները տուն են վերադարձել

MasterNews

Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի 72 կամավորները տուն են վերադարձել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

«Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։ Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,- գրել է Հովսեփյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 920 նոր դեպք, առողջացել է 718 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք, առողջացել է 718 քաղաքացի, մահացել՝ 20-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram