Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք, առողջացել է 718 քաղաքացի, մահացել՝ 20-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ն` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 3170 թեստավորում: Ընդհանուր առմամբ՝ 564183 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 650 է: