Պորտուգալիայի նախագահը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

MasterNews

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:

«Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը»,- նշված է գրառման մեջ:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 65 կգ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram