18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք, առողջացել է 1223 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք, առողջացել է 1223 քաղաքացի, մահացել՝ 15-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 2567 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 561013-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է

error

Կիսվեք լուրերով