Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը բարձրացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը:
Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում Պուտինն ասել է, որ «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի դրույթները հետևողականորեն իրականացվում են, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը չսրվի»:
«Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար։ Այդ պատճառով մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես դրա համանախագահների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,- ասել է Պուտինը։